Արտյոմ Կաչարյանի տեսահոլովակը գրավում է YouTube-ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ծագումով հայ ռուսական փոփ երգիչ Արտյոմ Կաչերը (Արտյոմ Կաչարյան) ներկայացրել է իր` «Одинокая луна» երգի տեսահոլովակը, որը YouTube-ում ընդամենը 2 օրում հավաքել է ավելի քան 60 հազ. դիտում:
««Одинокая луна»-ն համացանցում է: Տեսահոլովակի գաղափարն ավելի խորն է, քան ուղղակի երկու մարդու պատմություն. այն մեր բոլորի մասին է, և ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր դիտող կզգա դա և կհասկանա»,- իր Instagram-յան էջում տեսահոլովակի տակ գրել է Կաչերը:
Ավել վաղ հայտնի էր դարձել, որ ճանաչված երգիչը «Золотой граммофон» է ստացել «Artik&Asti» խմբի հետ կատարած «Грустный дэнс» երգի համար: Նրա խոսքով «Грустный дэнс»-ը բացարձակ ռեկորդ է սահմանել «Русское Радио»-ի պատմության մեջ` ռադիոյի հիթ-շքերթում մնացած շաբաթների քանակով:-0-