421.35
5
386.38
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Վերջին բնակիչը». գլխավորը մարդ մնալն է

15:22
13 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տեղի  ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան։

Ռեժիսորը լրագրողներին պատմեց ֆիլմի հիմնական ուղերձի մասին և բացատրեց, թե ինչու է երկխոսության մեծ մասը ադրբեջաներեն։

«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է ադրբեջանական գյուղի վերջին բնակչի մասին, որը հայ–ադրբեջանական պատերազմից հետո ամայացել է։ Նա չի կարող հեռանալ գյուղից, քանի որ սպասում է դստերը, ով դարձել է ադրբեջանական ջարդերի վկա և հայտնվել հոգեբուժարանում։

«Ֆիլմում փորձել եմ ներկայացնել մի մարդու պատմությունը, ով, հայտնվելով եզրին, փորձում է պահպանել մարդկային արժանապատվությունը։ Գլխավորն այն է` արդյոք կարող ես մարդ մնալ, թե ոչ», – ասաց Ավետիսյանը։ 

Նրա խոսքով` պատերազմը միայն ֆոն է։ Նա նաև փորձել է վերջին բնակչի կերպարում ներկայացնել Երկիր մոլորակի վերջին բնակչի խորհրդանշական կերպարը։

«Այս համատեքստում շատ կարևոր է դստեր փրկությունը, քանի որ դրանով է պայմանավորված կյանքի շարունակությունը», – ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ֆիլմ նկարահանելը շատ ավելի դժվար է, քան ողջ աշխարհում։ Նա նաև ասաց, որ ցանկացած ֆիլմ նկարահանում է ինչպես վերջինը` խնդրելով Աստծուն իրեն ուժ տալ։

«Հպարտ եմ, քանի որ մեջքիս հետևում զգում եմ ազատ Արցախը, քարոզում եմ սեր, քանի որ ինձ հաղթող եմ զգում, չնայած ողջ մանկությունս անցկացրել եմ նկուղում ադրբեջանական գնդակոծությունների պատճառով», – ասաց Ավետիսյանը։

 Նա նաև խոսեց Սերժ Թանկյանի հետ համագործակցության մասին, ով, ծանոթանալ սցենարին, առաջարկել է գրել ֆիլմի սաունդթրեքը։

«Թանկյանը ոչ միայն ֆանտաստիկ երաժիշտ է, այլ նաև հիանալի մարդ», – ասաց Ավետիսյանը։

Նա կարծում է, որ կարողացել է ուղերձը փոխանցել հանդիսատեսին, քանի որ ֆիլմն արդեն բարձր գնահատականի է արժաանցել փառատոնների շրջանակում և կինոքննադատների շրջանում։

«Ինչ վերաբերում է ֆիլմում հնչող ադրբեջաներենին, ապա պետք է նշել, որ գործողությունների մեծ մասը տեղի է ունենում Ադրբեջանում», – ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Ջիվան Ավետիսյանը «Թևանիկ» ֆիլմի ռեժիսորն է, որն արժանացել է միջազգային փառատոնների բազմաթիվ մրցանակների։

«Ոսկե ծիրան» XIII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10–17–ը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ