Լեգենդար Ջիվան Գասպարյանը թոռան հետ հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը (ՎԻԴԵՈ)

04.10.2017, 14:17
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։
Լեգենդար Ջիվան Գասպարյանը թոռան հետ հյուրընկալվել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը և նրա թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը, հյուրընկալվել են ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։ 

«Մեր հաղորդման գոյության տարիների ընթացքում շատերն են եղել մեր հյուրերը, շատ հրաշալի երաժիշտներ են եղել մեզ մոտ, սակայն զարմանալի է, որ այս մարդը երբեք չի հյուրընկալել մեզ։ Այսօր նա առաջին անգամ ելույթ կունենա մեզ մոտ», –ասել է Իվան Ուրգանտը` ներկայացնելով հյուրին։ 

Загружается новость ... "Лево"

Հաղորդավարը Գասպարյանին անվանել է աստղ, մեծություն, ժողովրդական երաժշտության տիտան։ 

«Դուդուկի մասին խոսելիս մենք միանգամից հիշում ենք նրա անունը», – ասել է Ուրգանտը։ 

Երաժիշտները կատարել են I will not be sad in this world ստեղծագործությունը։ 

Հաղորդումը եթեր է հեռարձակվել մաեստրոյի` Մոսկվայի երաժշտության միջազգային տանը հոկտեմբերի 4–ին կայանալիք համերգի նախաշեմին։ –0–