Հոլիվուդյան աստղ Նատալի Պորտմանը սպասում է իր երկրորդ երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

09.09.2016, 23:06
Նատալի Պորտմանը Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է էլեգանտ սպիտակ զգեստով, որն ընդգծում էր դերասանուհու կլորացած փորիկը:
Հոլիվուդյան աստղ Նատալի Պորտմանը սպասում է իր երկրորդ երեխային (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նատալի Պորտմանը Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվել է էլեգանտ սպիտակ զգեստով, որն ընդգծում էր դերասանուհու կլորացած փորիկը:

Պարզվել է, որ «Աստղային պատերազմների» 35-ամյա աստղը և նրա ամուսինը՝ Փարիզի Գարնյե Օպերայի բալետի խմբի ղեկավար 39-ամյա Բենժամեն Միլպիեն, սպասում են իրենց երկրորդ երեխային, հաղորդում է «Elle» ամսագիրը:

 - рис.1

Ամուսինները ծանոթացել են «Սև կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Նատալին մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: 2010թ.-ի դեկտեմբերին նրանք հայտարարել են նշանադրության մասին: Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ զույգը սպսասում է առաջնեկին: Նրանց որդի Ալեֆը ծնվել է 2011թ.-ի հունիսին: Երեխայի ծնունդից երկու ամիս անց Նատալին և Բենժամենը ամուսնացել են:

 - рис.2

Վերջերս նրանց ընտանիքին զբոսանքի ժամանակ լուսանկարել են պապարացիները: Այդ ժամանակ էլ ի հայտ են եկել առաջին կասկածները, որ դերասանուհին հղի է, չնայած, որ նա թաքցնում էր փորիկը ազատ զգեստի տակ: Այժմ բարի լուրը հաստատվել է:

Վենետիկում Նատալի Պորտմանը ներկայացրել է «Պլանետարիում» ֆիլմը, որում նա իր երիտասարդ գործընկերուհի, Ջոնի Դեփի դստեր Լիլի-Ռոուզի հետ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը: -0-

 - рис.3