ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անկախության օրը Երևանում տեղի կունենա աննախադեպ գալա համերգ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով, հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
««Անկախության սերունդ» համերգը կներկայացնի Հայաստանի անկախության ձեռքբերումները: 700 երեխա երկրի ողջ ռարածքից հանդես կգան հավաքական նվագախմբի և երգչախմբի կազմում: Կներկայացվեն հայ կոմպոզիտորների միայն դասական ստեղծագործությունները` գրված տարեդարձի կապակցությամբ», - ասաց Պողոսյանը:
Հայաստանը 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 25-ամյակը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում