Եկատերինա Վարնավան և Մաքսիմ Մարինինը հիացրել են հանդիսատեսին հայկական օրորոցայինի ներքո կատարված իրենց պարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.11.2016, 13:50
Եկատերինա Վարնավան և Մաքսիմ Մարինինը ռուսական Առաջին հեռուստաալիքի «Լեդնիկովի պերիոդ» նախագծում պարել են հայկական «Արի, իմ սոխակ» օրորոցայինի ներքո:
Եկատերինա Վարնավան և Մաքսիմ Մարինինը հիացրել են հանդիսատեսին հայկական օրորոցայինի ներքո կատարված իրենց պարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եկատերինա Վարնավան և Մաքսիմ Մարինինը ռուսական Առաջին հեռուստաալիքի «Լեդնիկովի պերիոդ» նախագծում պարել են հայկական «Արի, իմ սոխակ» օրորոցայինի ներքո:

Պարային զույգը վերջում ծածանել է անմոռուկի պատկերով պաստառ (1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը) և արժանացել հանդիսատեսի բուռն ծափողջույններին: Ժյուրին ելույթը բավական բարձր է գնահատել. տեխնիկայի համար շնորհել է 5,96 միավոր, արտիստիզմի համար՝ 6.0 միավոր:

Մեկնաբանելով երգի ընտրությունը՝ Մարինինը նշել է, որ նրանք ցանկանում էին հիշեցնել մարդկանց Հայոց ցեղասպանության իրադարձությունների մասին:

«Պատմության մեջ կան տարբեր պահեր, մութ պահեր, և մենք ցանկանում էինք ասել, որ մարդիկ դա չմոռանան և հիշեն: Չնայած, որ աշխարհում դա ճանաչված փաստ չէ (ցողասպանությունը), բայց այն եղել է...Սա հարգանքի տուրք էր 1915 թ.-ին անմեղ սպանվածներին», - ասել է գեղասահորդը:

Ելույթից ունեցած իր զգացումների մասին խոսել է նաև Վարնավան: «Այսօր ես զգացմունքայնորեն այնքան տարրալուծվեցի, որքան երբեք», - նշել է նա: -0-