ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է, Facebook–յան էջում տեղեկացրել է ռեժիսորի կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը։
Էգոյանին մրցանակը հանձնել է կանադացի գեներալ Դևիդ Ջոնսթոնը` նրան շնորհելով Կանադայի շքանշանի կոմպանիոնի (Companions of the Order of Canada) կոչում։ Այս աստիճանը շնորհվում է Կանադայի և մարդկության առաջ ունեցած բարձրագույն վաստակի համար։ Տարվա ընթացքում նման մրցանակի կարող է արժանանալ 15 մարդ։
Խանջյանը նշել է, որ իր ամուսինն արժանացել է շքանշանին կանադական մշակույթի զարգացման գործում կատարած ներդրման համար։ Գեներալի որոշման մեջ նշվում է, որ Էգոյանը, ով ձեռք է բերել համաշխարհային փառք, սերտ կապեր է պահպանել Կանադայի հետ։–0–