ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ ֆրանսիացի ռեժիսոր, ճանաչված ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը, Երևանում կներկայացնի «Հավերժություն» պլաստիկ դրաման, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց բալետմեյստեր Արման Ջուլհակյանը:
«Մալաքյանը կժամանի Երևան այսօր երեկոյան: Նա «Հավերժություն» պլաստիկ դրամայի հեղինակն է, ուստի անհրաժեշտ է համարել ներկա գտնվել երևանյան պրեմիերային», - ասաց Ջուլհակյանը։
Նա նաև հայտնեց, որ ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:–0––
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում