Հայտնի է «Եվրատեսիլ 2021»–ի անցկացման վայրը

17.05.2020, 10:40
Հայտնի է «Եվրատեսիլ 2021»–ի անցկացման վայրը
Հայտնի է «Եվրատեսիլ 2021»–ի անցկացման վայրը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի հեռարձակողների միությունը հայտնել է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2021թ.–ին կանցկացվի Ռոտերդամում (Նիդերլանդներ)։ Այս մասին հայտարարվել է շաբաթ օրը կայացած «Լուսարձակիր Եվրոպա» հատուկ շոուի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Եվ անգամ դժվարությունների դեպքում մենք կներկայացնենք մեր պատմությունն աշխարհին` ցույց տալու մեր հարգանքն ու սերը։ Միասին մենք կհաղթենք։ Դա տեղի կունենա, մենք կբացվենք աշխարհին», –  հեռարձակողները տեսանյութ են ցույց տվել «Եվրատեսիլ, Ռոտերդամ 2021» տարբերանշանով։

Մրցույթի կայքում նշվում է, որ այն կանցկացվի Ahoy համերգասրահում։ Կիսաեզրափակչի և եզրափակչի ամսաթվերը կհրապարակվեն ավելի ուշ։

Արդեն հայտնի է, որ 41 երաժիշտներից և կոլեկտիվներից 18–ը, որոնք պետք է մասնակցեին այս տարի, կներկայացնեն իրենց երկրները 2021թ.–ին։

«Եվրատեսիլ 2020»–ը, որը թվով 65–րդն էր, պետք է անցկացվեր մայիսի 12–16–ը Ռոտերդամի Ahoy համերգասրահում։ Սակայն մարտի 18–ին Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց այս տարի չեղարկել մրցույթը կորոնավիրուսի պատճառով։–0–