«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը թողարկել է նոր տեսահոլովակ (ՎԻԴԵՈ)

11.09.2020, 23:15
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը   թողարկել է նոր տեսահոլովակ. ՎԻԴԵՈ
«Մանկական Եվրատեսիլ 2019»–ում Հայաստանը ներկայացրած Կարինա Իգնաթյանը   թողարկել է նոր տեսահոլովակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 13–ամյա Կարինա Իգնաթյանը, ով նախորդ տարի ներկայացրեց Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», թողարկել է նոր տեսահոլովակ «Be Yourself» երգի հիման վրա:

Անգլալեզու երգի հեղինակը Լիլի Գրիգորյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Հարութ Թևոսյանը։

Կարինան զբաղեցրել է 9–րդ տեղը 2019թ.–ի նոյեբերին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլում»։ Նա կատարել է «Colors of your dream» երգը հայերեն և անգլերեն։

2020թ.–ին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթը կանցկացվի նոյեմբերի 29–ին տեսակամուրջի ձևաչափով։ Պրոֆեսիոնալ թիմն ու հաղորդավարը եթեր դուրս կգան Վարշավայից, իսկ յուրաքանչյուր մասնակից կկատարի իր երգը իր երկրի ստուդիայից։

Հայաստանն արդեն հաստատել է իր մասնակցությունը 18–րդ «Մանկական Եվրատեսիլում», մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։–0–