ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով է պատրաստ Հայաստանում 15 մլրդ դոլարի ներդրում կատարել

31.03.2017, 12:57
Օրերս Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իր ընկերները պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով է պատրաստ Հայաստանում 15 մլրդ դոլարի ներդրում կատարել
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Օրերս Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իր ընկերները պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում, որոնց թվում է Քուվեյթի Շեյխերից մեկն է, գրում է «Ժամանակ» թերթը:

«Մեզ հասած տեղեկություններով՝ այդ պոտենցիալ ներդրողներից մեկը Շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահն է: Նա Քուվեյթի քաղաքական գործիչ է, Ասիայի Օլիմպիական խորհրդի և Ասիայի Ձեռքի գնդակի ֆեդերացիայի ներկայիս նախագահը», - գրում է պարբերականը:

Ալ-Սաբահը եղել է Քուվեյթի տեղեկատվության նախարարը, ապա նավթի նախարարը, 1990-ից 2001 թվականներին նա եղել է Քուվեյթի օլիմպիական կոմիտեի նախագահը, 1992-ին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ:

«Նա նաև Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահն է: Աշխատել է նաև որպես ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար: Ալ-Սաբահը 46 միլիարդ կարողության է տիրապետում և, հանավաբար, որոշել է դրա չնչին մասը ներդնել Հայաստանում», - նշում է պարբերականը: -0-