ԶԼՄ. Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին

12.06.2020, 10:24
ԶԼՄ. Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին
ԶԼՄ. Մանրամասներ «Իմ քայլ»-ի նիստից․ ինչպես «հակահարված» կտան ԲՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել առաջիկա անելիքները, գրում է «Ժողովուրդ» թերթը: 

Загружается новость ... "Лево"

Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:

Ըստ տեղեկությունների, պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսևորեն վաղը և մյուս օրերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած դիրքը, և որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսևորել: Եվ որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ ևս չեզոք դիրք գրավեն, որևէ կերպ, որևէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին և այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա:

Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն:

««Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացել է, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաև խորհրդարանում և որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան և այլն»,- գրում է թերթը: -0-