Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,46% . ԿԸՀ

02.04.2017, 15:20
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող:
Ընտրողների մասնակցությունն ԱԺ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 33,46% . ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 33,46 տոկոսը, հայտնեց ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

ԿԸՀ տվյալներով, քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706:

Ապրիլի 2–ին Հայաստանում անցկացվում են 6–րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Դրանք հանրապետության առաջին համապետական ընտրություններն են 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման՝ 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրացումից հետո: Ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: -0-