Ընտանեկան բռնության ավելի քան 1000 դեպք է գրանցվել Ոստիկանությունում մեկ տարվա ընթացքում (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
03.07.2019,
19:30
Ոստիկանության` ընտանիքներում ուժի կիրառման կանխարգելման հատուկ ստորաբաժանումները գործի են անցել 2018 թվականի հունիսի 30–ին:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները մեկ տարվա ընթացքում կանխել են ընտանեկան բռնության 1090 դեպք, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ Նելլի Դուրյանը։
Ոստիկանության` ընտանիքներում ուժի կիրառման կանխարգելման հատուկ ստորաբաժանումները գործի են անցել 2018 թվականի հունիսի 30–ին «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի լրացումներին և փոփոխություններին համապատասխան։
«Հատուկ ստորաբաժանումների մեկամյա աշխատանքի ընթացքում կանխվել է ընտանիքներում ուժի կիրառման շուրջ 1090 դեպք` միաժամանակ բռնության 100 դեպք կատարվել է կանանց կողմից։ Դատական վարույթ է ուղղվել մոտ 200 գործ»,– ասաց Դուրյանը։
Նրա խոսքով, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի լրացումները հնարավորություն են ընձեռել ավելի արդյունավետ վերհանել ընտանեկան բռնության դեպքերը և օպերատիվ արձագանքել ստացվող ահազանգերին, ժամանակին դրանք կանխել։
«Քանի որ օրենքը լիարժեք գործում է, և բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, ապա ստացվող ահազանգերի թիվը դինամիկ աճում է։ Բռնության զոհերն ավելի հաճախ են սկսել հաղթահարել վածը և դիմել օգնության և պաշտպանության։ Մի քանի տարի առաջ մենք ապարդյուն էին համոզում նրանց գոնե դիմել` աջակցություն ստանալու համար»,– ասաց նա։
Ինչպես նշեց Դուրյանը, եթե լրացումների ընդունումից առաջ օրենսդրությունը թույլ էր տալիս վերահսկողություն իրականացնող իչավապահներին ընդամենը պարբերաբար այցելել անհաշտ ընտանիքներին, ապա արդեն մեկ տարի է, որ ոստիկանությունն իրականացնում է ոչ միայն կանխարգելիչ, այլ նաև պատժիչ գործողություններ։
«Մեր աշխատանքը ներառում է պատժիչ տարրեր, քանի որ մենք սահմանափակում ենք բռնություն իրականացնող անձի կապն ընտանիքի հետ, արգելում ենք անցնել սահմանները, որի շրջանակում բռնության զոհն իրեն առավել հանգիստ է զգում։ Մենք նաև արգելում ենք զանգել կամ գրել։ Սրանք, իհարկե, կանխարգելիչ քայլեր են, բայց որոշ դեպքերում` պատժիչ»,– ասաց նա։
Վարչության ղեկավարն ընդգծեց, որ բռնության կիրառմամբ իրավապահ մարմիններին դիմումների թվի աճը կապված չէ 2018 թվականի վերջին հայտարարված համաներման հետ։
«Եթե համեմատենք 2018 թվականի վերջին 6 ամիսների և 2019 թվականի առաջին կիսամյակի դինամիկան, ապա կարելի է նկատել ընտանիքների ուժի կիրառման դեպքերի նվազում։ Ավելացել է միայն օգնություն դիմելու թիվը»,– ասաց նա։ -0-

Загружается новость ...
"Право"