«Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով
22.08.2018,
14:30
«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը նախկինում արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 դրամի չափով։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
Ինչպես հայտնում է ՀԿԾՀ մամուլի ծառայությունը, հանձնաժողովը որոշեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) (20,7 հազար դոլար) ՀՀ դրամ գումարի չափով։
Որոշումը կայացվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման վրա, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։ -0-