Վանդալիզմ` Քարահունջ հնագույն աստղադիտարանում (ՖՈՏՈ)

07.09.2018, 19:48
Վանդալները պղծել են Քարահունջ հայկական հնագույն աստղադիտարանը:
Վանդալիզմ` Քարահունջ հնագույն աստղադիտարանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վանդալները պղծել են Քարահունջ հայկական հնագույն աստղադիտարանը:

Facebook-ի օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում երևում է, որ անհայտ անձինք վարդագույն ներկով տարբեր սիմվոլներ են նկարել հնագույն հուշարձանի վրա: Չնայած, ըստ օգտատիրոջ գրառման, պատկերները նոր չեն արվել, բայց նա հարցադրում է, թե արդյոք դրա հեղինակները պատասխանատվություն կրել են: 

Ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա գտնվող Քարահունջ հնագույն մեգալիտիկ համալիրը գտնվում է Սյունիքի մարզում: Այն տարիքով և արտաքին տեսքով կարելի է համեմատել Սթոունհենջի հետ:

Համալիրը բաղկացած է 1.5-2.8 մետր բարձրությամբ և մինչև 8.5 տոննա քաշով 223 բազալտե քարերից: Պատմաբանները հակված են մտածելու, որ Քարահունջը նախապատմական մարդկանց համար դամբարանատեղի է ծառայել: Որոշ գիտնականներ կարծում են, որ համալիրն աշխարհի ամենահին աստղադիտարանն է, բայց դրա հավաստի ապացույցներ չկան: Ամենայն հավանականությամբ, դրա գոյության տարբեր ժամանակահատվածներում այն օգտագործվել է տարբեր կերպ` անասունների փարախից մինչև գերեզմանատեղի: -0-