Թուրքական ապրանքների ներմուծման դեմ բողոքի ակցիա կանցկացվի Երևանում

20.04.2016, 18:37
«Հանուն օրենքի» հակական հասարակական շարժումն ապրիլի 21-ին նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ:
Թուրքական ապրանքների ներմուծման դեմ բողոքի ակցիա կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հանուն օրենքի» հայկական հասարակական շարժումն ապրիլի 21-ին նախատեսում է բողոքի ակցիա անցկացնել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Հայաստանում թուրքական արտադրության ապրանքների ներմուծման և սպառման, չորեքշաբթի լրագրողներին ասաց կազմակերպության համակարգող Ծովինար Կոստանյանը:

«Ակցիայի ավարտից հետո մենք նախատեսում ենք փոխանցել կառավարությանը բաց նամակ` թուրքական ապրանքների ներմուծումը արգելելու խնդրանքով», - ասաց Կոնտանյանը:

Նա նշեց, որ թուրքական արտադրանքի կասկածելի որակից բացի, այդ երկրի արտադրանքի ներմուծումը խոչընդոտում է Հայաստանում արտադրության զարգացմանը:

«Նախևառաջ, մենք ցանկանում ենք շեշտը դնել պարենային ապրանքների վրա, քանի որ դրանց որակը կասկած է հարուցում, որ դրանք ախտածին մանրէներ և մեր առողջությանը սպառնացող բակտերիաներ այլ նյութեր են պարունակում», - հայտարարեց նա:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ հայ–թուրքական սահմանը փակ է 1993 թվականից` պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները, մասնավորապես, պայմանավորված են ղարաբաղյան խնդրում ադրբեջանական կողմին Անկարայի օժանդակությամբ, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության Թուրքիայի սուր արձագանքով։ -0-