ՀՐԱՏԱՊ․ Դատարանը հրապարակեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը (ՎԻԴԵՈ)

21.06.2020, 16:07
ՀՐԱՏԱՊ․ Դատարանը հրապարակեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը․ ՎԻԴԵՈ
ՀՐԱՏԱՊ․ Դատարանը հրապարակեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ հրապարակեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Որոշումը հրապարակեց դատավոր  Ռոբերտ  Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը: Ըստ այդմ ԲՀԿ առաջնորդին չկալանավորեցին։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-