Tour de Masis հեծանվավազք Երևանում` փոխվարչապետի և առողջապահության նախարարի մասնակցությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
28.07.2019,
12:52
Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Tour de Masis ավանդական հեծանվավազքն է անցկացվել կիրակի Երևանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

Կազմակերպիչները ցանկանում են, որ հեծանիվը ոչ միայն ժամանցի ձև լինի Հայաստանում, այլ նաև այլընտրանքային տրանսպորտ:

Հեծանվավազքը մեկնարկել է Հանրապետության Հրապաևակի պատվո շրջանից, այնուհետև մասնակիցները մեկնել են Մասիս, որը ծրագրվում է վերածել հեծանվասպորտի կենտրոնի:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում հեծանվավազքի մեկնարկի տեսանյութ է հրապարակել` կոչ անելով առողջ կենսակերպի և վնասական սովորություններից հրաժարմանը: -0-