Տեղումներ են սպասվում Հայաստանի մարզերում առաջիկա երկու օրերին. Հայհիդրոմետ

08.01.2016, 10:26
Տեղումներ են սպասվում հունվարի 8–9–ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում:
Տեղումներ են սպասվում Հայաստանի մարզերում առաջիկա երկու օրերին. Հայհիդրոմետ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Տեղումներ են սպասվում հունվարի 8–9–ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում, առանձին շրջաններում կանխատեսվում է մրրիկ, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Առավելապես չոր եղանակ է սպասվում հունվարի 10-12–ին։

Քամին կլինի արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, առանձին մարզերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 8–ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հունվարի 10–ին կնվազի 3-6 աստիճանով։

Երևանում հունվարի 8–ին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 1-3 աստիճան տաքություն, հաջորդ երեք օրերին կցրտի մինչև 1-4 աստիճան ցուրտ, իսկ հունվարի 12–ին ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։ -0-