Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ

12.02.2026, 19:23
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը
Տեառնընդառաջի տոնին կկատարվի  նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Կենտրոնի տեղեկացմամբ, փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:

Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝

• Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի խարույկը։

• Փետրվարի 14-ին, ժամը 10։30-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։