Սյունիքի ողբերգական ավտովթարը, դպրոցներում սեպտեմբերից դասերի վերսկսումը. ամփոփում ենք օգոստոսի 10-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնուն ենք երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի առավել ուշագրավ նորությունների հնգյակը:
Սյունիքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինը և 2 երեխաները:
Հայաստանում օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը՝ 40433, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով:
Գիշերային ժամերին հսկողությունը կուժեղացվի. Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական է տվել:
Նախօրեին պարետատան նիստի ժամանակորոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունըբացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա: -0-