575.08
6.62
484.36
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել (ՎԻԴԵՈ)

12:19
10 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է  Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում  բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: 

Загружается новость ... "Лево"
Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ»  տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված  առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում: 

«Բացի այդ, ստացված տվյալների համաձայն, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ, 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 46.689 կգ սիգ տեսակի ձուկ՝ կենդանական աշխարհին պատճառել են խոշոր վնաս: Այնուհետև, «Սևանի սիգ» տեսակի ձուկը հիշյալ անձինք իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին, ովքեր այն տեղափոխել և պահել են Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ: 

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հարկ է նշել, որ քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից: 

Ապօրինի արդյունահանված ձկների իրացման ուղիները պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԱԱԾ-ի կողմից կանխվել է «Բագրատաշենի» մաքսային անցակետում, «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով «Սևանի սիգ»  տեսակի ապխտած ձկների ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու և կանխելու ուղղությամբ` հերթական անգամ ընդգծելով բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: 

«Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու, բնական ռեսուրսների հաշվին անօրինական ճանապարհով եկամուտներ ստանալու գործելաոճից՝ կարևորագույն այս հարցում ակնկալելով հանրության լայն շերտերի համախմբումը»․- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:57
29 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում. Honda–ն գլխիվայր շրջվել է
18:35
28 Հուլիսի 2021
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցուհու վրա, ծեծել նրան և գումար հափշտակել.ՎԻԴԵՈ
13:01
28 Հուլիսի 2021
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել (ՖՈՏՈ)
Շիրակում 69–ամյա ամուսինը հարևանի տանը, տեսնելով, որ կինը ծխում է, դանակահարել է նրան և սպանել.ՖՈՏՈ
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել
13:22
26 Հուլիսի 2021
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
10:35
26 Հուլիսի 2021
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
10:26
26 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
14:30
25 Հուլիսի 2021
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել.ՖՈՏՈ
10:25
24 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է