Սրտի ստենտավորումը Հայաստանում էժանացել է
10.09.2019,
15:53
Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook–ում հայտնել է սրտի անոթների ստենտավորման վիրահատությունների արժեքի նվազման մասին։
Նրա խոսքով, 1 դեղապատ ստենտի գինը նոր կլինիկաներից մեկում կազմում է 800 հազար դրամ (մոտ 1.7 հազ դոլար)։
«2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։»,– գրել է նա։
Նախարարը նշեց նաև, որ գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։
«Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,– ավելացրել է Թորոսյանը։ -0-