Ջիոևան հայտարարում է, որ չի ընդունելու Հարավային Օսեթիայի նախագահի ընտրությունները

18.01.2012, 15:01
Ջիոևան հայտարարում է, որ չի ընդունելու Հարավային Օսեթիայի նախագահի ընտրությունները

Հարավային Օսեթիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան, ով իրեն Հարավային Օսեթիայի օրինական ընտրված նախագահն է համարում, մտադիր չէ մասնակցել հանրապետության ղեկավարի կրկնակի ընտրություններին, որը նախատեսված էր նախկին նախագահ Էդուարդ Կոկոիտիի հետ ձեռք բերված համաձայնությամբ, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ջիոևան:

«Ես ոչ մի ընտրություն չեմ ընդունի: Այն պատճառով, որ ես Հարավային Օսեթիայի օրինական ընտրված նախագահն եմ: Ես բոլոր թեկնածուներին հարց եմ տալու, թե ինչպե՞ս են նրանք գնահատում ընտրությունների չեղյալ հայտարարման և Հարավային Օսեթիայի խորհրդարանի կողմից կրկնակի ընտրությունների նշանակման վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը: Եվ նրանց պատասխանների համաձայն՝ Հարավային Օսեթիայի ժողովրդին ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նրանք քննադատեն այդ որոշումները և համարեն, որ դրանք անօրինական են, ապա ինչպե՞ս կարող են իրենց թեկնածությունն առաջադրել: Իսկ եթե նրանք հակառակը պնդեն, ապա ոչ մի էլեկտորալ կապիտալ չեն ստանա»,- հայտարարել է Ջիոևան:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Ջիոևան հետ է կանչում Կոկոիտիի հետ համաձայնագրի տակ դրված իր ստորագրությունը և նախագահի պաշտոնակատար Վադիմ Բրովցևից իշխանափոխություն է պահանջում: -0-