Կարագանդայում տոնածառը կտեղադրվի երրորդ անգամ
Կարագանդայի (Ղազախստանի հյուսիս) կենտրոնում տեղադրված տոնածառը փլուզվել է ուժեղ քամուց, տուժածներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Նովոստի-Ղազախստան» գործակալությանը:
20 մետրանոց տոնածառն ամրացված էր վեց ճոպաններով: Եղանակի կտրուկ վատացման հետևանքով ուժեղ քամուց ճոպաններից մեկը պոկվել է, և ծառը ընկել է:
Այժմ տոնածառը դուրս է հանվել հրապարակից, սակայն քաղաքապետարանը վստահեցնում է, որ երեկոյան այն կրկին կտեղադրվի:
Սա այս տարի Կարագանդայի կենտրոնական հրապարակում տեղադրված տոնածառի հետ կապված երկրորդ արտակարգ պատահարն է, նախորդ շաբաթ հրապարակի տոնածառն ամբողջությամբ այրվել էր ենթադրաբար էլեկտրական ծաղկաշղթաների կարճ միացման հետևանքով:
Կարագանդայի հիդրոօթերևութաբանական կենտրոնը զգուշացնում է, որ դեկտեմբերի 30-ին տարածաշրջանում բուք է սպասվում, հարավ-արևմուտքից փչող քամին կուժգնանա՝ հասնելով վայրկյանում 18-23 մետրի:-0-