ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ինտեգրմանը Եվրասիայում, կարծում է ԱՊՀ գործկոմի ղեկավարը

21.11.2011, 14:31
ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ինտեգրմանը Եվրասիայում, կարծում է ԱՊՀ գործկոմի ղեկավարը
ԶԼՄ-ները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ինտեգրմանը Եվրասիայում, կարծում է ԱՊՀ գործկոմի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշում է Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԶԼՄ-ներում ավելի հանգամանալից լուսաբանելու անհրաժեշտությունը:

«Կցանկանայի նշել Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները ԶԼՄ-ների կողմից ավելի հանգամանալից լուսաբանման անհրաժեշտությունը` բացի ԱՊՀ-ից հաշվի առնելով նաև ԵվրԱզԷՍ-ի, Մաքսային միության, ՀԱՊԿ-ի և ՀՇԿ-ի գործունեությունը», - նշվում է Լեբեդևի ողջույնի խոսքում, որն ընթերցել է ԱՊՀ գործկոմի տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Զավարզինը Աստանայում Եվրոպական և ասիական մեդիաների վեցերորդ ֆորումի բացման ժամանակ, որի անփոփոխ կազմակերպիչն է ՌԻԱ Նովոստի մեդիահոլդինգը:

«Այսօր հարկավոր է ամբողջովին օգտագործել տեղեկատվական ոլորտի հնարավորություններն` այդ կազմակերպությունների ամրապնդման համար որպես Եվրոպայի և Ասիայի տարածքում բազմակողմ համագործակցության զարգացման կարևոր ինստիտուտներ», - կարծում է Լեբեդևը:
Նա, մասնավորապես, նշել է, որ ընդհանուր տեղեկատվական տարածքի ստեղծումն ու զարգացումը կարող է լուրջ տարր դառնալ` Եվրասիական միության ապագայի ձևավորման համար, որի հիմքն այժմ դրվում է Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի ջանքերով:

«Կարևորելով հարցերը, որոնց նվիրված է ԵԱՄՖ-ն, մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանք և հետագա ստեղծագործական հաջողություններ», - նշվում է Լեբեդևի ուղերձում:

Ֆորումին կմասնակցեն ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ավելի քան 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ղեկավարներ և հետխորհրդային տարածքի մեդիաարդյունաբերության ականավոր թոփ մենեջերներ, բլոգերներ, փորձագետներ, վերլուծաբաններ:

Որպես հատուկ հյուր Ֆորումին է հրավիրվել կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
ԵԱՄՖ-2011-ի ինֆորմացիոն գործընկերներն են «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, «Նուռ մեդիա» մեդիահոլդինգը, «Ղազախստանսկայա պրավդա» հանրապետական թերթը, «Խաբար» հանրապետական հեռուստաալիքը, ինչպես նաև «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել և կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաև փոխանակվել փորձով:

Ֆորումի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է: Նախորդ տարի ԵԱՄՖ-ն անցկացվում էր Կիևում: Մինչ այդ չորս տարի անընդմեջ Մոսկվան էր ընդունում մեդիահանրության ներկայացուցիչներին:

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Facebook-ում

Եվրոպական և ասիական մեդիայի ֆորումի հեռարձակումը կարող եք դիտել Twitter-ում

–0—