Գլխավոր հետախուզական վարչությունը պատրաստ է պատասխանել Վրաստանի հնարավոր սադրանքներին

01.11.2011, 19:38
Գլխավոր հետախուզական վարչությունը պատրաստ է պատասխանել Վրաստանի հնարավոր սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունը «անհապաղ պատասխան» է խոստանում Վրաստանի կողմից Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ նոր ռազմական սադրանքների հնարավոր նախապատրաստման դեպքում, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԳՀՎ պետ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Շլյախտուրովը:

Նա հերքել է ավելի վաղ վրացական իշխանությունների կողմից ռուսական հատուկ ծառայությունների հասցեին հնչեցված մեղադրանքները՝ այդ երկրի դեմ քայքայիչ գործողությունների կազմակերպման հարցում՝ հայտնելով, որ դա «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»:

«Բայց Թբիլիսիում պետք է իմանան, որ Ռուսաստանի և տարածաշրջանի նրա  դաշնակիցների դեմ նոր ռազմական սադրանքների նախապատրաստման դեպքում ԳՀՎ-ն ժամանակին կտեղեկացնի դրանց մասին երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Պատասխանն անհապաղ կլինի»,- ասել է Շլյախտուրովը:

Հետախուզության հնարավորություններն օգտագործելով՝ հատուկ ծառայությունները հսկում են այն շրջանների իրադրությունը, որտեղից ՌԴ-ի վրա կարող է հարձակում կատարվել կամ Ռուսաստանի դեմ ռազմական ակցիաներ կազմակերպվել, ասել է նա: -0-