Կրեմլը հերքում է Լուժկովին հարցաքնության կանչելու քաղաքական շարժառիթների առկայությունը

28.10.2011, 11:40
Կրեմլը հերքում է Լուժկովին հարցաքնության կանչելու քաղաքական շարժառիթների առկայությունը
Կրեմլը հերքում է Լուժկովին հարցաքնության կանչելու քաղաքական շարժառիթների առկայությունը

Մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին Մոսկվայի բանկի գործով հարցաքննության կանչելը կապված չէ քաղաքականության հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարա Նատալյա Տիմակովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախկին քաղաքապետի՝ իբր քաղաքական հետապնդումների մասին խոսելը ծիծաղելի է՝ մեծ պատիվ է թոշակի անցած քաղաքական գործչի համար: Լուրջ հանցագործություն է հետաքննվում, տարբեր անձինք են հարցաքննվում: Որքանով ինձ հայտնի է, Յուրի Միխայլովիչը (Լուժկով) որպես վկա է հրավիրված»,- նախկին քաղաքապետի վերջին արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ասել է Տիմակովան:

Նա նշել է, որ նման դեպքերում հաճախ է օգտագործվում քաղաքական հետապնդումների մասին թեզը, չնայած խոսքը գնում է կոռուպցիայի մասին: -0-