Մոսկվայի իշխանությունները ցանկանում են քաղաքային նոր հեռուստաալիք ստեղծել

16.06.2011, 11:39
Մոսկվայի իշխանությունները ցանկանում են քաղաքային նոր հեռուստաալիք ստեղծել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Արցախի պետական համալսարանի նոր պուրակի բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել նախօրեին ԼՂՀ մայրաքաղաքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները, մայրաքաղաքի բնակիչներ։

Պուրակի շինարարության հիմնական միջոցները հատկացրել է ԼՂՀ կառավարությունը, օժանդակություն են ցուցաբերել նաև Արցախի պետհամալսարանը և մի շարք բարերարներ։ -0-