430.04
4.36
402.66
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք կանցկացվի Մոսկվայում

15:59
21 Ապրիլի 2011

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն Մոսկվայում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ռուսաստանի հայերի միությունից (ՌՀՄ)։

Մասնավորապես, շաբաթ՝ ապրիլի 23-ին, ծրագրվում է արտոնված պիկետ անցկացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության շենքի մոտ։

«Պիկետը կազմակերպված է Ռուսաստանի հայերի միության և Ռուս-հայկական համագործակցության կողմից։ Պիկետի նպատակն է պաշտոնական Թուրքիայի կողմից ավելի քան 1,5 մլն կյանքեր խլած Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։ Մասնակիցների կազմը սահմանափակ է և սահմանված ըստ ցուցակի»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի Պետական դուման դատապարտել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը 1995 թվականի հատուկ հայտարարությամբ, որում նշվում էր, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացումը նրա պատմական Հայրենիքում իրականացվել է Ռուսաստանի փլուզման համար պայմանների ստեղծման նպատակով»։

Նույն օրը Մոսկվայի հայկական թատրոնը Ս.Ստեփանյանի ղեկավարությամբ կներկայացնի Ա.Ալֆյորովի «Լույս Մարի. Ձոն ուրախության»։

Կիրակի՝ ապրիլի 24-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերի նախաձեռնությամբ ծաղիկներ կդրվեն Հիշատակի Խաչքարին, և տեղի կունենա հոգեհանգստի կարգ Հայկական գերեզմանոցում գտնվող Սուրբ Հարություն տաճարում։

Նույն օրը ՌԴ մայրաքաղաքի մի շարք կինոթատրոններում կկայանա Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը։ Մուտքն անվճար է։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
08 Նոյեմբերի 2023
Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին
15:40
08 Նոյեմբերի 2023
ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակին
ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
15:00
08 Նոյեմբերի 2023
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
14:19
08 Նոյեմբերի 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times
Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար
10:15
08 Նոյեմբերի 2023
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ