Բիլանը բարձր է գնահատել «Եվրատեսիլ-2011» մրցույթին ռուս մասնակցի հաղթանակի հնարավորությունը

10.03.2011, 19:59
Բիլանը բարձր է գնահատել «Եվրատեսիլ-2011» մրցույթին ռուս մասնակցի հաղթանակի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2011» մրցույթի ռուս մասնակից Ալեքսեյ Վորոբյովը բոլոր հնարավորություններն ունի առաջատարների եռյակ մտնելու և նույնիսկ հաղթելու, վստահ է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի Ռուսաստանի առաջին և միակ հաղթող Դիմա Բիլանը:

Կանանց միջազգային օրվան նվիրված տոների նախօրեին «Եվրատեսիլ-2011»-ի ազգային հեռարձակող Առաջին ալիքը հայտնել է, որ այս տարվա մայիսին Դյուսելդորֆում Ռուսաստանը կներկայացնի Ալեքսեյ Վորոբյովը: Ռուսաստանի մասնակիցը կկատարի Get You երգը, որը գրել է նրա նոր պրոդյուսեր RedOne-ը, ով հայտնի է Lady Gaga-ի, Էնրիկե Իգլեսիասի, Քրիստինա Ագիլերայի, Ջեյ Լոյի և նույնիսկ U2-ի հիթերով:

Ըստ Բիլանի՝ այս տարվա հավակնորդ Ալեքսեյ Վորոբյովը տաղանդավոր և վառ արտիստ է: -0-