415.57
4.67
386.18
+14
Եղանակը Երևանում
Հայ

Նովգորոդի քրեական աշխարհի ենթադրյալ առաջնորդ Մխիթարյանը շարունակում է կալանքի տակ մնալ Մոսկվայում

19:45
03 Նոյեմբերի 2010

Հայաստանում ձերբակալված, Ռուսաստանի Դաշնություն էքստրադիցիայի ենթարկված և մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում պահվող Նովգորոդի քրեական աշխարհի ենթադրյալ առաջնորդ Թելման Մխիթարյանն առաջիկայում կալանքի տակ կմնա Մոսկվայում, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Նովգորոդի մարզային ՆԳՎ պետ, ոստիկանության գեներալ մայոր Անատոլի Յակունինը։

«Դեպի Մեծ Նովգորոդ նրան ուղղելու անհրաժեշտություն առայժմ չկա (քննչական գործողություններ իրականացնելու համար), մենք գնում ենք և կգնանք Մոսկվա»,- ասաց ՆԳՎ ղեկավարը։

Ըստ նրա, հանցավոր խմբի ենթադրյալ մյուս ղեկավարները և ակտիվ մասնակիցները՝ Նիկոլայ Կրավչենկոն, Անդրեյ Պետրովսկին, Դմիտրի Կարպովը, Վադիմ Նիկիտինը և Անդրեյ Օռլովն առաջվա պես հետախուզման մեջ են, և նրանց գտնվելու վայրի մասին լուրերի համար ՆԳՎ-ն խոշոր մրցանակներ կվճարի։

Մեծ Նովգորոդի պատվավոր քաղաքացի Մխիթարյանը «Նովգորոդի ապակեմանրաթելի գործարանի» բաժնետիրական միությունների և մի շարք այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավար է եղել և հետխորհրդային ժամանակներում վերահսկել է տարածաշրջանի տնտեսության զգալի մասը։

Նա զբաղեցրել է մարզի նախկին մարզպետ Միխայիլ Պրուսակի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։

Չբացահայտված հանցագործները 2005 թվականի հունիսին Մեծ Նովգորոդում ռադիոկառավարվող պայթուցիկ սարքի միջոցով մահափորձ են կատարել Մխիթարյանի նկատմամբ։

Պատահականության բերումով արդյունաբերողը չի տուժել։

Մխիթարյանը ՔՕ 163 հոդվածի երրորդ մասով (դրամաշորթություն) հարուցված գործի գլխավոր դերակատարներից մեկն է: Այս հոդվածը նախատեսում է յոթից տասնհինգ տարի ազատազրկում՝ 1 միլիոն ռուբլի տուգանքով:

Մխիթարյանը թաքնվել էր իրավապահներից և գտնվում էր դաշնային ու միջպետական հետախուզման մեջ:

Իրավապահները ձերբակալել են նրան օգոստոսի 24-ին Երևանում, ինչից հետո նա կալանքի տակ է առնվել:

Գործակալությունը չի ներկայացնում Մխիթարյանի պաշտպանի մեկնաբանությունները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:43
10 Հունիսի 2023
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները
Հրապարակվել են «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ