ԱՊՀ փաստաթղթերի տվյալների բանկի մուտքի թույլտվություն կստանան համացանցից օգտվողները

08.09.2010, 16:38
ԱՊՀ փաստաթղթերի տվյալների բանկի մուտքի թույլտվություն կստանան համացանցից օգտվողները

Ինտերնետ ցանցից օգտվողները մինչև տարեվերջ իրավական ակտերի միասնական ռեեստրի և ԱՊՀ այլ փաստաթղթերի տվյալների բանկի մուտքի թույլտվություն կստանան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Ըստ նրա, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և «Քյուլիքս սիսթեմս» բելառուսական IT ընկերության միջև պայմանագիրը՝ գոյություն ունեցող տվյալների բանկի արդիականացման վերաբերյալ, կնքվել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, ԱՊՀ գործադիր կոմիտեի կենտրոնակայանում։

Պայմանագիրը ստորագրել են Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը և «Քյուլիքս սիսթեմս»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մակարովը։ -0-