ԱՊՀ երկրներում 9-10 դասարանների դպրոցականների համար «Մենք միասին ենք» մասնագիտական կողմնորոշման առաջին ամառային ճամբարն է անցկացվում Ծաղկաձորում։
Ճամբարի կազմակերպիչներն են Մոսկվայի պետական «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» համալսարանը և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։
Ինչպես հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, նախագծին Հայաստանի դպրոցներից ավելի քան 60 տաղանդավոր աշակերտներ են մասնակցում՝ այս տարի Երևանում «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» անցկացրած օլիմպիադայի հաղթողները, հայկական և ռուսական կողմից հնգական ավագներ, նախագծի կոորդինատորն է Աննա Այվազյանը և «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» դասընթացների կենտրոնի ղեկավար Անդրեյ Ռուբանը։
Նախագծի ղեկավարը «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» պրոռեկտրոր, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» սոցիալական գործընթացների կառավարման կենտրոնի տնօրեն Տատյանա Չետվերնինան է։
Ճամբարի ծրագրի շրջանակներում «Գիտելիքների էկոնոմիկա» նորարարական ծրագրով հատուկ գործնական խաղեր կլինեն, դպրոցականները նաև կծանոթանան «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» ամեն մի ֆակուլտետի յուրահատկությանը:
Ծաղկաձորում մասնագիտական կողմնորոշման ամառային ճամբարի պաշտոնական փակումը կանցկացվի հուլիսի 19-ին։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ տեղի կունենա նախագծի մասնակիցներին դիպլոմների հանձնման արարողություն։ -0-