Ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի առանց վարանումների և մինչև վերջ. Մեդվեդև

29.03.2010, 14:19
Ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի առանց վարանումների և մինչև վերջ. Մեդվեդև
Ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի առանց վարանումների և մինչև վերջ. Մեդվեդև

Ռուսաստանի իրավապահ մարմինները կշարունակեն ահաբեկիչների դեմ պայքարն առանց վարանումների և մինչև վերջ, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում տեղի ունեցած արտակարգ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ահաբեկիչներին ճնշելուն ուղղված և ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի: Մենք ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունները կշարունակենք մինչև վերջ և առանց վարանումների», - ընդգծել է ՌԴ նախագահը:

Երկուշաբթի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Մոսկվայի «Լուբյանկա» և «Պարկ Կուլտուրի» մետրոյի կայարաններում: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, տուժածների թիվը հասել է 64-ի:-0-