Էլդար Ռյազանովը պլանային զննում է անցնում մոսկովյան հիվանդանոցում

11.02.2010, 19:07
Էլդար Ռյազանովը պլանային զննում է անցնում մոսկովյան հիվանդանոցում

Հայտնի ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը պլանային զննում է անցնում Մոսկվայի 67-րդ հիվանդանոցում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ռեժիսորի կինը՝ Էմման։

Նա հերքել է որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրերն այն մասին, թե իբր ռեժիսորը շտապ հոպիտալացվել է Բորդենկոյի անվան ԳՀԻ առընթեր մասնավոր կլինիկա։

 «Ոչ, չի հոսպիտալացվել, և ոչ էլ շտապ։ Նա պառկել է պլանային զննման մեկ շաբաթով»,- ասել է ռեժիսորի կինը՝ հավելելով, որ Էլդար Ալեքսանդրովիչի մոտ «ամեն ինչ կարգին է»։

Էլդար Ռյազանովը, ով այնպիսի լեգենդար ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը», «Գարաժ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և «Դաժան ռոմանս», այս տարի կդառնա 83 տարեկան։ Իր վերջին ֆիլմը՝ «Կառնավալային գիշեր-2» նա ներկայացրել է 2007 թվականին։ -0-