Մոսկվայի Պոկլոննայա գոռա հուշահամալիրում տարածք է հատկացվել հայկական մատուռ կառուցելու համար

04.09.2009, 13:19
Մոսկվայի Պոկլոննայա գոռա հուշահամալիրում տարածք է հատկացվել հայկական մատուռ կառուցելու համար
Մոսկվայի Պոկլոննայա գոռա հուշահամալիրում տարածք է հատկացվել հայկական մատուռ կառուցելու համար

Մոսկվայի իշխանությունները հավանության են արժանացրել Պոկլոննայա գոռա հուշահամիլում հայկական մատուռի կառուցման նախագծին: Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հաստատել է հողատարածք հատկացնելու մասին որոշումը, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:

Հուշահամալիրի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու մատուռի կառուցման շինարարական փաստաթղթերի մշակման մասին կարգադրությունը ընդունվել էր դեռ 2007 թ.-ի գարնանը, հիշեցրել է աղբյուրը:

«0,11 հեկտար մակերեսով հողատարածքում ծրագրվում է կառուցվել 725 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մատուռ, ստորգետնյա հատվածը 500 քառակուսի մետր կզբաղեցնի», - պարզաբանել է նա: Միաժամանակ կառուցման ժամկետները դեռևս որոշված չեն:

Կառույցը շահագործման հանձնելուց հետո տարածքի 100 տոկոսը կհանձնի Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսական և Նոր-Նախիջևանի թեմի սեփականությանը, ավելացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակիցը:

Նա հիշեցրել է, որ Պոկլոննայա գոռա հուշահամիլիրի տարածքում արդեն գործում է ուղղափառ եկեղեցի, մզկիթ և սինագոգ:-0-