Չորս մարդ է վիրավորվել Մոսկվայի արևելքում խանութի վրա կատարված հարձակման ժամանակ. աղբյուր

06.07.2009, 16:36
Չորս մարդ է վիրավորվել Մոսկվայի արևելքում խանութի վրա կատարված հարձակման ժամանակ. աղբյուր

Անհայտ գողերը երկուշաբթի վիրավորել են չորս պահակների Մոսկվայի Նովոգիրեևո թաղամասի խանութներից մեկում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց մայրաքաղաքի իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը:

«Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Վլադիմիրսկի 2 փողոցի 44 հասցեում գտնվող խանութի վրա: Տրավմատիկ տիպի ատրճանակից վնասվածքներ են ստացել 4 պահակները»,- ասել է գործակալության զրուցակիցը:  

Նախնական տվյալներով՝ գրոհողները դրամարկղից վերցրել են ողջ կանխիկ գումարը և թաքնվել, հավելել է աղբյուրը:

«ՌԻԱ Նովոստիին» առայժմ չի հաջողվել ստանալ իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունները տեղի ունեցած կապակցությամբ: -0-