Մոսկվայի բյուջեն կարող է 5 միլիարդ ռուբլով «աղքատանալ»՝ խաղատների փակման պատճառով

12.03.2009, 14:07
Մոսկվայի բյուջեն կարող է 5 միլիարդ ռուբլով «աղքատանալ»՝ խաղատների փակման պատճառով

Մոսկվայի բյուջեի եկամտային մասը կարող է շուրջ 5 միլիարդ ռուբլի ավելի քիչ ստանալ՝ քաղաքում խաղատների փակման դեպքում, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքային դումայի անվտանգության հանձնաժողովի նախագահ Իննա Սվյատենկոն ՏՎ Ցենտր ալիքի «Քաղաքային ժողով» ծրագրի ստուդիայում, որը եթեր կհեռարձակվի մոտակա շաբաթ օրը։

«Շահումով խաղերի կազմակերպման և անցկացման գործունեության ու պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Ռուսաստանում ստեղծվում են չորս հատուկ խաղային գոտիներ՝ Ալթայի և Պրիմորիեի երկրամասում, Կալինիգրադի մարզում և Ռոստովի մարզի ու Կրասնոդարի երկրամասի սահմանին։ Այս գոտիների սահմաններից դուրս խաղատների գործունեությունն արգելված է, և այս գոտիների սահմաններից դուրս գտնվողները պետք է փակվեն մինչև 2009 թ.-ի հուլիսի 1-ը։

«Հինգ միլիարդ ռուբլին առավելագույն գումարն է, որ կարող է կորցնել քաղաքային գանձարանը այն դեպքում, եթե խաղատների և այլ խաղային հաստատությունների տեղում չբացվեն որևէ այլ հաստատություններ՝ խանութներ, զվարճանքի կենտրոններ», - ասել է Սվյատենկոն։ Նրա կարծիքով, «իրականում թիվը զգալիորեն քիչ կլինի»։

«Եվ նույնիսկ 5 միլիարդը քաղաքի տարեկան բյուջեի 0,5 տոկոսն է։ Հանուն մոլախաղի դեմ պայքարի՝ այդ գումարը կարելի է զոհաբերել», - կարծում է Սվյատենկոն։

Այժմ Մոսկվայում գործում է շուրջ 550 խաղային հաստատություն։ Մինչ կրճատումը քաղաքում գործել է շուրջ 2,8 հազ. նման օբյեկտ։-0-