431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Պետրոսյանը հեռուստաընկերությունից 10 մլն դոլար է պահանջում իր կերպարը գովազդում օգտագործելու համար. թերթ

10:58
13 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս կատակերգու Եվգենի Պետրոսյանը ամերիկյան DirecTV և ռուսական ВГТРК հեռուստաընկերություններից 10 մլն դոլար է պահանջում իր կերպարը գովազդում օգտագործելու համար, ուրբաթ հայտնում է «Վեդոմոստի» թերթը։

Ինչպես տեղեկացնում է թերթը, ամերիկյան DirecTV Group (2008 թ.-ին շրջանառությունը 19,7 մլրդ դոլար է կազմել) արբանյակային հեռուստատեսության օպերատորի նկատմամբ հայցի լսումը ընթանում է Նյու Յորք քաղաքի արևելյան շրջանային դատարանում։ Ելնելով հայցից՝ 2007 թ.-ի հուլիսին ընկերությունը հեռուստատեսային փաթեթի գովազգային ակցիա է անցկացրել Նյու Յորքի ռուսախոս բնակիչների համար, որի ընթացքում տարածել է Պետրոսյանի պատկերը կրող թերթիկներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կատակերգուն այս լուսանկարների օգտագործումը համարել է անօրինական և 2008 թ.-ի ապրիլին դատական հայց ներկայացրել DirecTV-ի նկատմամբ՝ վնասը գնահատելով 10 մլն դոլար։ Պետրոսյանը «Վեդոմոստիին» հայտնել է, որ այս գործի մասին մեկնաբանություններ անելու համար դեռ վաղ է։   

DirecTV-ի PR-տնօրեն Ռոբերտ Մերսերը հայտարարել է, որ ընկերությունը ոչ ոքի իրավունքները չի խախտել, վիճահարույց լուսանկարները տրամադրված են ռուսական ВГТРК հեռուստատեսության կողմից «РТР-планета» ալիքի մարքետինգային սատարման շրջանակներում։ Ալիքը մտնում է DirecTV-ի ռուսախոս փաթեթի մեջ, որով ցուցադրվում է Պետրոսյանի «Ծուռ հայելի» հեղինակային հաղորդումը։ Պետրոսյանի պահանջած գումարը ամերիկյան ընկերության ներկայացուցիչը «ծիծաղելի» է համարել։    

ВГТРК -ն, որը ներգրավված է որպես պատասխանակից, հայտարարել է, որ ինքը ունի բոլոր իրավունքները Պետրոսյանի կերպարը РТР-ի գովազդում օգտագործելու համար, բայց DirecTV-ին նրա լուսանկարները օգտագործել է սեփական ծառայությունները գովազդելու համար, ինչով էլ «կոպիտ խախտել է» գործընկերային համաձայնագիրը։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանը կդյուրացնի մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
Դյուրացվում է մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
14:42
07 Դեկտեմբերի 2023
Գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում․ որպես անհետ կորած 52–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում
14:36
07 Դեկտեմբերի 2023
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
11:14
07 Դեկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում․ ՍԽԵՄԱ
10:58
07 Դեկտեմբերի 2023
Արդյոք կապ կա՞ տաք եղանակի և երկրաշարժի միջև․ պարզաբանում է Սուրենյանը
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում` մոտ +8...+10 աստիճանի
10:26
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 35 տարի. 10 փաստ ողբերգության մասին
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 35 տարի
23:05
06 Դեկտեմբերի 2023
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է․ ավտոկայանատեղիների տարեկան վճարները գործելու են մինչև դեկտեմբեր
Երևանի քաղաքապետարանը զգուշացում է տարածել ավտոկայանատեղիների վճարի վերաբերյալ
19:37
06 Դեկտեմբերի 2023
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
14:01
06 Դեկտեմբերի 2023
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը (ՖՈՏՈ)
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
10:52
06 Դեկտեմբերի 2023
Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%
Ինչի՞ց են հիմնականում մահանում մարդիկ Հայաստանում․ վիճակագրություն