ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջտարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում կարող է օգնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը, որը հասել է Համագործակցության երկրների տնտեսություններին, կարծում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Միջտարածաշրջանային կապերը կարող են ոչ պակաս կարևոր գործոն դառնալ ճգնաժամային երևույթների դիմակայմանը, որոնք արդեն իրենց բացասական ազդեցությունն են գործում ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա»,- ասել է Մեդվեդևը՝ հինգշաբթի հանդես գալով Պետխորհրդի և Անվտանգության խորհրդի համատեղ նիստում։
Մեդվեդևն ընդգծել է, որ Զարգացման հայեցակարգը մինչև 2020թ.-ը պետք է համագործակցություն ապահովի ԱՊՀ երկրների միջև, որոնք ընդունակ են երկարաժամկետ քաղաքականության ինստիտուտ դառնալ։
Նախագահը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև արտաքին կապերը կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությանը, և հայտարարել, որ անհրաժեշտ է ընդլայնել ոչ միայն ապրանքների և ծառայությունների շուկայական սահմանները, այլ նաև համատեղ յուրացնել բնական հարստությունները և ստեղծել ընդհանուր ենթակառուցվածք։ -0-