Հայաստանից ժամանած երեք անձինք կասկածվում են Շչելկովոյի բնակչի վրա հարձակում կատարելու մեջ

07.04.2008, 19:07
Հայաստանից ժամանած երեք անձինք կասկածվում են Շչելկովոյի բնակչի վրա հարձակում կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մերձմոսկովյան ոստիկանները ձերբակալել են Հայաստանից ժամանած երեք անձանց, որոնք կասկածվում են Շչելկովոյի բնակչին դանակահարելու մեջ, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Մոսվայի մարզի ՆԳԳՎ տեղեկատվական վարչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, կիրակի, Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 16։00-ի սահմաններում, Շչելկովոյի քաղաքային հիվանդանոցի տարածքում երեք տղամարդ վիճաբանության ընթացքում դանակի մի քանի հարված են հասցրել տեղի բնակչին։ Վիրավորվածը կրծքին և մեջքին ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Թարմ հետքերով քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Հայաստանից ժամանած երեք անձանց, որոնք, քննիչների կարծիքով, հարձակման մասնակիցներն են եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ նախնական տվյալներով, պատահարը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա և կապ չունի միջէթնիկական անհանդուրժողականության հետ։

Ձերբակալվածների նկատմամբ ՌԴ ՔՕ 111 հոդվածի 2-րդ մասով (առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը) քրեական գործ է հարուցվել, որը նախատեսում է առավելագույն պատիժ՝ մինչև տասը տարի ազատազրկում։--0—