Պուտին. Սահմանադրական դատարանի տեղափոխումից հետո Պետերբուրգը լիիրավ կարող է կոչվել Հյուսիսային մայրաքաղաք՝

24.12.2007, 12:06
Պուտին. Սահմանադրական դատարանի տեղափոխումից հետո Պետերբուրգը լիիրավ կարող է կոչվել Հյուսիսային մայրաքաղաք՝
Պուտին. Սահմանադրական դատարանի տեղափոխումից հետո Պետերբուրգը լիիրավ կարող է կոչվել Հյուսիսային մայրաքաղաք՝

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ Սահմանադրական դատարանի Սանկտ-Պետերբուրգ տեղափոխվելուց հետո այդ քաղաքը լիիրավ կարող է կոչվել Հյուսիսային մայրաքաղաք։

«Քաղաքի համար դա նույնպես նշանակալի իրադարձություն է», - ասել է Պուտինը Սենատի և Սինոդի շենքում ՌԴ Սահմանադրական դատարանի դատավորների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ 2008 թ.-ի մայիսի 21-ից իր աշխատանքը կսկսի Ռուսաստանի դատական իշխանության բարձրագույն մարմինը։

Պուտինի խոսքերով, բոլորը սովորել են Պետերբուրգը անվանել «Հյուսիսային մայրաքաղաք», «երկրորդ մայրաքաղաք»։ «Սակայն ոչ մի մայրաքաղաքային գործառույթ Պետերբուրգը չի իրականացնում։ ՍԴ-ի տեղափոխումից հետո նման գործառույթ կհայտնվի», - ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 Նախագահի կարծիքով, այժմ կարելի է Պետերբուրգը վստահորեն անվանել Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաք։

Պուտինը հիշեցրել է, որ տեղափոխման համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին, մյուս կազմակերպիչներին շենքերի վերանորոգման և տեղափոխման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ կարվի՝ դատավորների տեղափոխումը ապահովելու համար։

Սենատի և Սինոդի շենքերում դատարանի գտնվելու վայրի մասին որոշումը նախագահն անվանել է միակ ճիշտ որոշում։-0-