Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում և Աբխազիայում իր ներկայության մեծացմամբ

14.12.2007, 19:39
Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում և Աբխազիայում իր ներկայության մեծացմամբ

Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասում և Աբխազիայում իր ներկայության մեծացմամբ, մասնավորապես, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավմանն աջակցելու ճանապարհով, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ, ուրբաթ Սուխումիում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական Մարկ Ֆոսետը։

ԵՄ ներկայացուցիչները Սուխումիում են՝ աշխատանքային այցով։ Ուրբաթ տեղի է ունեցել նրանց հանդիպումը Աբխազիայի չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբայի հետ։

Աբխազիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են Աբխազիայի սոցիալ-տնտեսական վերականգնման տարբեր հնարավորությունների և այդ գործում Եվրոպական Միության մասնակցության հեռանկարները։--0--