«Գազպրոմը» դիտարկում է Նյու-Յորքի և Շանհայի բորսաներ դուրս գալու հնարավորությունը

06.12.2007, 20:03
«Գազպրոմը» դիտարկում է Նյու-Յորքի և Շանհայի բորսաներ դուրս գալու հնարավորությունը

«Գազպրոմը» դիտարկում է Նյու-Յորքի և Շանհայի բորսաներ դուրս գալու հնարավորությունը, լրագրողներին հինգշաբթի հայտնեց ՌԴ առաջին փոխվարչապետ, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Գազպրոմը» կապիտալացման աճի պաշարներ ունի, և ընկերությունը դեռ պիտի աշխատի նյու-յորքյան և շանհայյան բորսաներում դիրքեր գրավելու ուղղությամբ, «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդմամբ, ասել է նա։

«Այսօրվա դրությամբ մենք գոհ չենք նրանից, թե ինչպես է շուկան, ֆոնդային շուկան գնահատում «Գազպրոմի» բիզնես-ռազմավարությունը»,-ասել է Մեդվեդևը՝ մեկնաբանելով «Գազպրոմի» ռեկորդային կապիտալացումը։

«Դեռևս որոշակի աշխատանք պիտի կատարվի՝ «Գազպրոմի» վարկանիշն առաջ տանելու, Նյու-Յորքի և Շանհայի բորսաներում ճիշտ ձևով դիրքեր գրավելու համար։ Շանհայի բորսայում «Գազպրոմի» ներկայության մասին որոշումն ընդունվել է վերջերս»,-ճշգրտել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։–0-