«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը միացել է Համաշխարհային լրագրային միությանը

20.09.2007, 20:00
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը միացել է Համաշխարհային լրագրային միությանը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը դարձել է Համաշխարհային լրագրային միության (WAN) միավորված անդամ։ ՀԼՄ-ն աշխարհում ամենախոշոր և հեղինակավոր կազմակերպությունն է, որը միավորում է տպագրական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

«Այս քայլը մեր գործակալությանը թույլ կտա դառնալ լրատվական ԶԼՄ-ների և առաջին հերթին թերթերի շրջանում միջազգային արդյուանաբերության մեջ կատարվող բարեփոխումների անմիջական մասնակիցը։ Այդ բարեփոխումներն ուղղված են ինտերնետ կայքերի բոլոր առավելություններինց օգտվելուն՝ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարելավելու նպատակով»,- կարծում է «ՌԻԱ Նովոստիի» գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը։

WAN-ը անկախ և ոչ առևտրական կազմակերպություն է։ Միությունն ունի պաշտոնական խորհրդատուի կարգավիճակ, որը ներկայացնում է լրագրային արդյունաբերության շահերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպայի խորհրդում։

«Ինձ համար մեծ բավականություն է տեղեկացնել, որ «ՌԻԱ Նովոստին» միավորվել է Համաշխարհային լրագրային միությանը, և ես հույսեր եմ կապում մեր փոխշահավետ համագործակցության հետ»,- ասվում է Միության գլխավոր տնօրեն Տիմոտի Բոլդինգի ողջույնի խոսքում։

Միության փոխնախագահ և գործադիր հանձնաժողովի անդամ Եվգենի Աբովի խոսքերով, «ՌԻԱ Նովոստին» իր արժանի տեղն է զբաղեցրել միջազգային խոշորագույն WAN անդամ-գործակալությունների շարքում։

«Մասնակցությունը WAN-ում գործակալությանը հնարավորություն է տալիս մուտք ունենալ լուրերի հետ աշխատանքի ժամանակակից տեխնոլոգիաների մասին նորագույն տեղեկատվությանը և լայն հնարավորություն է տալիս միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակում կատարելու»,- նշեց նա։

Համաշխարհային լրագրային միությունը (World Association of Newspapers) հիմնադրվել է 1948թ.։ Այս պահի դրությամբ այն միավորում է 72 ազգային լրագրային միությունների, անհատ անդամների՝ թոփ-մենեջերների՝ աշխարհի 102 երկրներ ներկայացնող թերթերից, ինչպես նաև 13 ազգային և միջազգային լրատվական գործակալությունների, ԶԼՄ-ների հիմնադրամների, մամուլի մի շարք տարածաշրջանային և համաշխարհային դուստր միավորումների։ Միության անդամներն, ընդհանուր առմամբ, մոտ 18 հազար միջազգային հրատարակություններ են։

Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ --0—