ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը կոչ է անում հզորացնել համատեղ ջանքերը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար

06.09.2007, 13:00
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը կոչ է անում հզորացնել համատեղ ջանքերը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը կոչ է անում հզորացնել համատեղ ջանքերը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն նշում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար համատեղ ջանքերի հզորացման անհարժեշտությունը։

«Ժամանակակից պայմանները, ինչպես երբեք, պահանջում են հզորացնել համաձայնեցված ջանքերը կազմակերպված հանցավորության մասշատաբների աճի, թմրանյութերի բիզնեսի, անօրինական միգրացիայի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար», - ասել է Վ. Ռուշայլոն հինգշաբթի տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքերով, այս պայմաններում ԱՊՀ երկրների քաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները միության տարածքում նորացված և արդյունավետ հակաքրեական ու հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ։  

Վ. Ռուշայլոն նաև նշել է, որ պետությունների նախագահների հանձնարարականով ավարտվում է ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգերի նախագծերի մշակման աշխատանքները։

«Այս փաստաթղթերում անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, միջազգային անվտանգության և կայունության աջակցման ու ամրապնդման բնագավառներում համագործակցությունը սահմանված է որպես, տնտեսական ինտեգրացման և հումանիտար օգնության հետ մեկտեղ, փոխգործունեության ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղություններից մեկը», - ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում կայանալիք ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ այս հարցերը  քննարկվող խնդիրների շարքում կզբաղեցնեն գլխավոր տեղը։-0-