Մոսկվայի դատախազությունը ազգային հողի վրա կատարված 20 սպանությունների գործեր միավորել է մեկ գործի մեջ

08.08.2007, 14:48
Մոսկվայի դատախազությունը ազգային հողի վրա կատարված 20 սպանությունների գործեր միավորել է մեկ գործի մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի դատախազությունը Մոսկվայի տարածաշրջանում ազգային հողի վրա կատարված 20 սպանությունների գործեր միավորել է մեկ գործի մեջ, չորեքշաբթի լրագորղներին  հայտարարել է  մայրաքաղաքի դատախազի տեղակալ Վլադիմիր Յուդինը։ 

«Այժմ ազգային հողի վրա կատարված մի շարք սպանությունների մեղադրանքով չորս մարդ ձերբակալված է։ Բացահայտված են 20 մարդու սպանության, այդ թվում ԱՊՀ երկրներից եկածների սպանության մեջ նրանց մասնակցության պատճառները», - ավելացրել է Յուդինը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, սպանությունները տեղի են ունեցել Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Գործի այլ մանրամասնությունների մասին Յուդինը չի տեղեկացրել՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիքը։-0-