Շոգն ու անձրևը կմիախառնվեն Երևանում

18.06.2017, 14:13
Կիրակի օրվանից մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ:
Շոգն ու անձրևը կմիախառնվեն Երևանում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի օրվանից մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը shamshyan.com կայքին:

Օդերևութաբանի խոսքով, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-6 աստիճանով, հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում, հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +33…+35 աստիճանի, որից հետո հիմնականում կմնա անփոփոխ:

Загружается новость ... "Право"

«Սակայն, չնայած եղանակի տաքացմանը, հունիսի 18-22-ին հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 2025մ/վրկ»,- նշել է Սուրենյանը:

Հայաստանի մյուս շրջաններում երեկոյան ժամերին կլինեն ամպրոպներ, իսկ անձրևները կկրեն զուտ երակային բնույթ, այսինքն բնակավայրերի մի մասում կլինեն անձրևներ իսկ մյուս մասում` ոչ:
Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: